Սահմանային հատվածում վերջին օրերին բռնկված հրդեհները մարվել են. ԱԻՆ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է օգոստոսի 8-ից Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհները մարելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ հիշյալ տարածքում հրդեհի մասին առաջին տեղեկատվությունը Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է օգոստոսի 8-ին ժամը 17։27-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության (ՓԾ) մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը՝ հայկական կողմում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին ժամը 7:15-ին, մարվել՝ 8։05-ին: Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։

Օգոստոսի 9-ին ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել նույն սահմանային հատվածում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։ Ժամը 21:33-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն: Այսօր ժամը 16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհը մարվել է:

Հրդեհների հնարավոր պատճառները ԱԻՆ հաղորդագրությունում չեն նշվում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button