«Շվեյցարիան պատրաստակամ է մնալ հուսալի գործընկեր բարեփոխումների գործընթացում»․ Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ ուղերձում, մասնավորապես, նշված է. – «Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից, մեծ հաճույքով, Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ Ձեզ անձնական բարօրություն, ինչպես նաև շարունակական բարգավաճում Ձեր երկրին։

Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։ Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button