Ֆիզուլիի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիից տարհանվել է ևս 2 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
«Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո», – ասված է հաղորդագրությունում:
Զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն: