Բելառուսիը պահանջել է Վաշինգոտնից կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը

Loading...

Բելառուսի ավտորիտար վարչակազմը պահանջել է Վաշինգոտնից մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը՝ թողնելով ընդամենը հինգ աշխատողի։

Արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե չեղարկում է ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջուլի Ֆիշերին նշանակելու՝ նախկինում տրված համաձայնությունը: Որոշումը փոխանցվել է Բելառուսում ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուբեն Հարությունյանին։

Սա Մինսկի պատասխանն է Վաշինգտոնին, որը նախօրեին՝ Բելառուսում անցկացված վիճահարույց ընտրություններից մեկ տարի անց, խստացրել էր պատժամիջոցները նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների և վարչակազմին «սնող» ընկերությունների նկատմամբ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button