Խորհրդարանը վերսկսեց աշխատանքը, քննարկվում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Միջադեպից հետո, որի ժամանակ Ազգային ժողովի նախագահի հրահանգով ներգրավվեցին նաև անվտանգության աշխատակիցները և դադարեցվեց հեռարձակումը, խորհրդարանը վերսկսեց աշխատանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց նման տեսարանի համար։ «Ներողություն եմ խնդրում Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որ ականատես եղան նման տեսարանի։ Ներողություն եմ խնդրում հա՛մ իշխանության, հա՛մ ընդդիմության ներկայացուցիչների փոխարեն»։

Խորհրդարանն այսօր քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Կրքրերը պարբերաբար բորբոքվում էին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ նկատողություն տվեց և դահլիճից հեռացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ապա նկատողություն ստացան նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Ագնեսա Խամոյանը։ Իրավիճակը լարվեց։ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատողներին և կարգադրեց կարգուկանոն հաստատել, ուղիղ եթերն անջատվեց, նիստն ընդմիջվեց։

Նիստը շարունակվում է։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանն, ապա խորհրդարանն անցավ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրեց Գևորգ Պապոյանի թեկնածությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button