Հայաստանը առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում, շեշտում է Շոյգուն

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ գործընկերոջ՝ Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Դրա հետ մեկտեղ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրագործմանը։ Խնդիրը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, Ձեր փորձառությամբ՝ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել», — ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Շոյգուն նաև հավաստիացրել է, թե Հայաստանը առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում։ «Մենք չափազանց շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ», — ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը «լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր»:

Արշակ Կարապետյանը, որ վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ հանդիպումն է ունենում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, հատուկ նշել է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը Մոսկվա է մեկնել արտասահմանյան այցով։

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության», — ասել է Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարարը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button