Սպանված 19 հայ գերիների հարցով ՄԻԵԴ նոր գործեր են ներկայացվել

Loading...

Վաշինգտոնում գրանցված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), համագործակցաբար Հայաստանում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է, որ 19 անձինք՝ ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, 10 տարբեր միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։ Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։

Երկու իրավապաշտպան կազմակերպությունները հավաքված նյութերով փորձում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն` գերության մեջ գտնվող անձանց կյանքը չպաշտպանելու համար:

«ՄԻԵԴ-ի և եվրոպական բոլոր հարակից կառույցների պարտականությունն է միանշանակ կարմիր գիծ քաշել և ստիպել Ադրբեջանի բռնապետությանը պատասխանատվություն ստանձնել», — ընդգծել է Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը:

Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է սպանված 19 անձանց դեպքերով հետապնդել արդարություն, ինչպես նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և առանց վնասների հայրենադարձվեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայված կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ` առավել քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր հարուցելու համար։ Այսպիսով, այս գործընկերությունը թույլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կեսից ավելիին։

«Ադրբեջանական վայրագությունների արդյունքում գերության մեջ սպանված մեր հայրենակիցներն են Վահրամ Լալայանը, Վոլոդյա Աղաբեկյանը, Արսեն Ղարախանյանը, Յուրի Ադամյանը, Բենիկ Հակոբյանը, Մուշեղ Մելքումյանը, Նարեկ Բաբայանը, Գենադի Պետրոսյանը, Յուրիկ Ասրիյանը, Սարգիս Մանուկյանը, Լյուդվիգ Ավդալյանը, Սենիկ Խուրշուդյանը, Հուսիկ Հովակիմյանը, Կարեն Ներսիսյանը, Հայկ Հարությունյանը, Ալբերտ Ստեփանյանը, Գրիշա Գրիգորյանը, Սասուն Պետրոսյանը, Սամվել Սմբատովը», — ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ամիսներ առաջ հայաստանցի իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն են դիմել ՄԻԵԴ՝ հաղորդելով, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Ըստ հայ իրավապաշտպանների տվյալների, սպանվածներից 12-ը քաղաքացիական անձինք էին, 7-ը՝ զինծառայողներ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button