Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորներն այսօր Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):
Երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Եվս մեկ սակրավոր տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: