Արցախում 3 սակրավոր է վիրավորվել՝ նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից. ԱԻՊԾ

Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորներն այսօր Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):

Երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Եվս մեկ սակրավոր տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button