Գերմանիայում բրիտանացի է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով

Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Գերմանիայի դաշնային դատախազության հաղորդմամբ, կասկածյալն աշխատել է Բեռլինում բրիտանական դեսպանատանը և առնվազն անցած տարվա նոյեմբերից համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ, մասնավորապես՝ առնվազն մեկ անգամ ռուսներին փաստաթղթեր է փոխանցել՝ գումարի դիմաց։

Ձերբակալությունը կատարվել է գերմանա-բրիտանական համատեղ քննության արդյունքում։ Հայտնի է, որ կասկածյալը 57 տարեկան է, սակայն պաշտոնապես չի նշվում՝ ինչ պաշտոն է նա զբաղեցրել և ռուսական հատուկ ծառայություններից կոնկրետ որի հետ է համագործակցել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button