Եվրամիությունում հետազոտելու են կորոնավիրուսի դեմ վակցինաների հնարավոր կողմնակի ազդեցությունը

Եվրամիությունը պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, մասնավորապես, Pfizer և Moderna ընկերությունների արտադրած դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների հարցը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալության այդ հայտարարությունից հետո Pfizer-ի և Moderna-ի բաժնետոմսերի գինը բորսաներում անկում է գրանցել:

Վակցինաների հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում են երիկամների բորբոքումը և տարբեր ալերգիաներ:

Pfizer-ը Եվրոպայում կորոնավիրուսի դեմ վակցինա մատակարարող առաջատարն է, Եվրոպայում ներարկվել է այդ տեսակի պատվաստանյութի 330 միլիոն դեղաչափ, իսկ Moderna-ի արտադրանքի 43 միլիոն դեղաչափ է ներարկվել:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը պետք է հետազոտի նաև AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունների արտադրած վակցինաների հնարավոր կողմնակի ազդեցությունը:

Թե՛ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը և թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միաձայն պնդում են, որ օգուտը վակցինաներից անմահեմատ ավելի մեծ է, քան հնարավոր կողմնակի հետևանքները:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button