Թուրքիայում փրկարարները դուրս են հանում հեղեղումների հետևանքով վտանգված շրջաններում հայտնված բնակիչներին: Հեղեղումներից առնվազն 9 մարդ է զոհվել:
Հեղեղումները տեղի են ունենում Թուրքիայի սևծովյա առափնյա շրջաննեերում, որտեղ ջուրը սողանքներ է առաջացրրել, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, քանդվել են կամուրջներ, որոշ գյուղեր կտրվել են աշխարհից:
Փրկարարներն այդ բնակավայրերում ապրողներին ուղղաթիռներով են դուրս հանում: Առավելապես տուժել են Սինոփի և Բարթինի բնակիչները:
Իշխանությունները բնակիչներին խնդրում են չփորձել ինքնուրույն հեռանալ հեղեղված շրջաններից և սպասել փրկարարներին: Տասնյակ բնակայրեր հոսանքազրկվել են: