8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը, քննարվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը, ով 7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, ապա լքել իշխանական խմբակցությունը։