ՊԲ-ն կանխել է շփման գիծը հատելու՝ Ադրբեջանի ԶՈւ փորձը, հայկական կողմից կորուստներ չկան

Loading...

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, հայտնում է Արցախի ռազմական գերատեսչությունը։

«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան», — ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակը նշում է, որ ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Երեկ էլ, հիշեցնենք, Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր Շոշ-Մխիթարաշեն հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button