Ռուսաստանում դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է գերձայնային համակարգերի բնագավառում աշխատող գիտնականը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել է «Գերձայնային համակարգերի գիտահետազոտական հիմնարկ» ընկերության գլխավոր տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Կուրանովին:

«Մայրաքաղաքում անցկացված օպերատիվ որոնողական աշխատանքի ընթացքում ձերբակալվել է Ալեքսանդր Կուրանովը, քննիչները դատարանին խնդրում են խափանման միջոց ընտրել կալանքը երկու ամիս ժամկետով»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է անվտանգության դաշնային ծառայության անանուն խոսնակը:

Մոսկվայի Լեֆորտովո շրջանի դատարանը հաստատել է քննիչներից այդ հայտը ստանալու փաստը, սակայն քրեական գործի բնույթի մասին տեղեկություն չի հայտնել:

Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, Կուրանովը տեխնիկական գիտությունների դոկտոր է, Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգերի և տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր է և ղեկավարում է «Լենինեց» գիտահետազոտական հիմնարկը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button