Տարվա առաջին կիսամյակում Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիայի վերաբերյալ 1294 քրեական գործ

Loading...

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ, հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 304 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և ՔԿ այլ ստորաբաժանումներից, ՔԿ մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 7 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 18:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում ավարտվել է կոռուպցիոն բնույթի 252 քրեական գործ, 196 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 142-ը` արդարացման, 54-ը` ոչ արդարացման հիմքով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 56 քրեական գործ:

Կասեցվել է 50 քրեական գործի վարույթ, որից 46-ը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, 1-ը՝ այլ հիմքով: Ըստ ենթակայության է ուղարկվել 37 քրեական գործ: Միացվել է 88 քրեական գործի վարույթ: Անավարտ է մնացել 867 քրեական գործ:

Քրեական հետապնդման է ենթարկվել 537 անձ, որոնցից 27-ը ձերբակալվել է, 21 անձ ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 323 անձ:

Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան ներկայացված միջնորդություններից 7-ը մերժվել է, 15-ը՝ բավարարվել, 5 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, 15 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

Կալանավորումից ազատվել է 6 մեղադրյալ, որից 2-ը՝ դատախազի կողմից, 4-ը՝ դատարանի: Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 37 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 83 անձի նկատմամբ: Դատի է տրվել 76 անձ: Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 467 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել է 2-ը:

89 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 1 միլիարդ 294 միլիոն 665 հազար 509 դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 միլիարդ 280 միլիոն 739 հազար 509 դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 13 միլիոն 926 հազար դրամ:

Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 190 միլիոն 492 հազար 41 դրամը, որից պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 182 միլիոն 115 հազար 41 դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 8 միլիոն 377 հազար դրամը:

Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 123 միլիոն 931 հազար 929 դրամ, որից վերականգնվել է 99 միլիոն 635 հազար 132 դրամը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button