Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ ադրբեջանական զինուժը օգոստոսի 11-ին Արցախում հարվածային անօդաչուներ է կիրառել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ադրբեջանի զինուժը օգոստոսի 11-ին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել:

«Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել: 2021 թվականի օգոստոսի 11-ի ժամը 7:29 և 7:58 Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարվածային տիպի քվադրոքոփթերների կիրառմամբ երկու հարված է հասցվել Եղցահողից 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող դիտարկման պոստի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքին: Տուժածներ չկան», – ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ հինգշաբթի երեկոյան ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվել իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ: Անցկացվում է քննություն», – նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ադրբեջանի զինուժի կողմից հարվածային անօդաչուներ կիրառելու մասին, համապատասխան տեղեկատվությունը և փաստերը տրամադրվել էին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button