Ադրբեջանի ԱԳՆ՝ «Կանգ առնել» չի նշանակում «մնալ»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարարության երեկվա հայտարարությանը, պնդելով, թե հայկական կողմը փորձում է խուսափել ստանձնած պարտավորություններից:

«Հայաստանի արտգործնախարարության ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ասվում է «կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերի վրա»: Հարկ է ընդգծել, որ «կանք առնել» չի նշանակում «մնալ»: Դա այդպես է թե՛ ռուսերեն, որով կազմվել է հայտարարությունը, և թե՛ ուրիշ լեզուներով»,- պնդել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

Բացի այդ, նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, եռակողմ հայտարարության 3-րդ կետի համաձայն, «ռուսաստանցի խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայքով»: 4-րդ կետով սահմանվում է, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը»:

6-րդ կետով սահմանվում է, որ «Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը»:

Այդպիսով, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «եռակողմ հայտարարությամբ հստակ նշվում է, որ հայկական զինված ստորաբաժանումները դրւրս են բերվում Ադրբեջանի տարածքից, և ոչ մի դեպքում չի ենթադրվում դրանց տեղափոխումը և տեղակայումը»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդում է, որ «հայկական կողմը կամ չի ըմբռնել ստորագրած փաստաթղթի էությունը, կամ ի սկզբանե մտադիր չի եղել ամբողջ ծավալով կատարել դրա պահանջները»:

«Նման կեցվածքը վկայում է այդ երկրի ապակառուցողական դիրքորոշման մասին», – ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button