Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը տնտեսական և ինտեգրացիոն օրակարգով: Այս մասին երեկ ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է երկու երկրների Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:
Նույն օրը տեսակոնֆերանսի միջոցով տեղի է ունեցել Միութենական պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպումը:
Մեզենցևը վստահեցրել է, որ երկու երկրների ինտեգրացիայի խորացումը ոչ մի կերպ չի անդրադառնում նրանց ինքնիշխանության վրա: