«Ալաշկերտ»-ը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի փլեյօֆ, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ

Երեկ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը 3:2 հաշվով առավելության հասավ Ալմաթիի «Կայրաթ»-ի նկատմամբ և դուրս եկավ փլեյօֆ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում Ալեքսանդր Գլիշիչի խփած գոլի շնորհիվ երևանյան ակումբը հաղթանակ տարավ: «Ալաշկերտ»-ի առաջին երկու գոլերի հեղինակը դարձավ Ժոզե Էմբալոն:

Թիմերի առաջին հանդիպումը Ղազախստանում ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Եվրոպա լիգայի որակավորման փլեյօֆում «Ալաշկերտ»-ը կմրցի շոտլանդական «Ռեյնջերս»-ի հետ։

Երևանյան ակումբն առնվազն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ դառնալով հայկական առաջին թիմը, որը կմասնակցի եվրոպական ակումբային ֆուտբոլի որևէ մրցաշարի, ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button