«Հուսով եմ, որ սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»․Վիետնամի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. — «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ:

Ես ուրախ եմ տեսնելու, որ մեր երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և բազմակողմանի համագործակցությունը շարունակվում են: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և բարօրության»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button