Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանիում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը և պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Գեորգի Սագանելիձեն, ըստ հաղորդագրության, նշել է, որ Հայաստանից «հեռանում է ջերմ տպավորություններով և կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button