«Իրադրությունը Բելառուսի հետ սահմանին կայունացել է», – այսօր հայտարարել է Լիտվայի nերքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն` նշելով, որ անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի երկիր նվազում է։
«Սահմանի երկայնքով ուժեղացված հսկողություն իրականացնելու մասին օգոստոսի 2-ին կայացված որոշումը արդյունավետ էր։ Այս շաբաթ սահմանը փորձել է հատել 200 անօրինական ներգաղթյալ։ Օգսոտսի 2-ին այդ ցուցանիշը 1340-էր», – նշել է Լիտվայի ՆԳ նախարարը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այսօր հրամանագիր է ստորագրել՝ երկրի Զինված ուժերին օժտելով սահմանի հսկողության հավելյալ լիազորություններով։
Իրադրությունը բելառուսա-լիտվական սահմանին լարվել էր հունիսին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին ի պատասխան, սպառնաց այլևս չկանխել անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների հոսքը դեպի ԵՄ երկրներ։