Վրաստանում հակահամաճարակային նոր սահմանափակումներ են

Loading...

Վրաստանի կառավարությունը, երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի աննախադեպ աճի ֆոնին, նոր սահմանափակումներ է կյանքի կոչում՝ խուսափելով, սակայն, լիակատար լոքդաունից։

Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության կայացրած որոշման համաձայն՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը երկրի ամբողջ տարածքում դադարեցվելու է քաղաքային տրանսպորտի աշխատանքը, բոլոր պետական գերատեսչություններին հրահանգվել է աշխատանքը հեռավար կարգով կազմակերպել։

Բացի այդ, չեղարկվելու են տվյալ ժամանակահատվածում նախատեսված բոլոր համերգներն ու զանգվածային միջոցառումները, արգելվում է հարսանիքների անցկացումը։

Կառավարության հրահանգի համաձայն՝ Վրաստանի տարածքում գործող բոլոր սրճարաններն ու ռեստորանները դռները պետք է փակեն մեկ ժամ շուտ՝ ժամը 23-ին։

Սրան զուգահեռ՝ Վրաստանի իշխանությունները որոշել են ակտիվացնել բնակչության պատվաստման գործընթացը։ Այսուհետ քաղաքացիական բժիշկներից բացի պատվաստումներով զբաղվող բրիգադներ կկազմվեն նաև զինվորական հոսպիտալների աշխատակիցներից։

Վրաստանի առողջապահության նախարարության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամերին երկրում կորոնավիրուսի ավելի քան 5 հազար նոր դեպք է արձանագրվել, 42 մարդ մահացել է։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button