Անհրաժեշտության դեպքում Հայաստանն անմիջապես աջակցություն կցուցաբերի Հունաստանին

«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում», – այսօր «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Արմենպրես»-ը մասնավորապես հերաքրքվել էր Հունանյանից, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում։

Հունանյանն ասել է, որ կապ են հաստատել հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ «Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա», – Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, ասել է Հունանյանը՝ շարունակելով․ – «Իհարկե, մենք կշարունակենք ուշի-ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button