Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:
Համաձայն հաղորդագրության՝ նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: