Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են Մոսկվայում աշխատող BBC-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդին լքել երկրի տարածքը մինչև այս ամսվա ավարտը։
Պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռեյնսֆորդը ենթարկվում է «խորհրդանշանական արտաքսման Մեծ Բրիտանիայում աշխատող ռուսաստանցի լրագրողների դեմ կիրառվող խտրականությանն ի պատասխան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են չերկարաձգել Լոնդոնում աշխատող ռուսաստանցի մի շարք լրագրողների մուտքի վիզաները։