Իրանում վեցօրյա լոքդաուն է հայտարարվել

Իրանի կառավարությունն այսօր որոշել է երկրի ողջ տարածքում վեցօրյա անընդմեջ հանգստյան օրեր հայտարարել, ինչպես նաև երկու շաբաթով արգելել մարդկանց տեղաշարժը հանրապետության տարբեր նահանգների միջև։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի պետական հակահամաճարակային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիռեզա Ռաիսին։

Նման որոշման պատճառը երկրի տարածքում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքն է։

«Երկուշաբթի օրը կեսօրից մինչև շաբաթ օրը ներառյալ բոլոր հիմնարկությունները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքը», — հայտարարել է Ռաիսին։

Օգոստոսի 14-ի դրությամբ Իրանում Covid 19-ով վարակվել է 4 միլիոն 389 հազար մարդ, ավելի քան 97 հազար մարդ մահացել է։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button