Ջրհեղեղների զոհերի թիվը Թուրքիայում հասել է 40-ի

Loading...

«Թուրքիայի սևծովյան շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով ծագած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 40-ի», — այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ջրհեղեղներից առավել տուժած շրջաններն են երկրի հյուսիսում գտնվող Կաստամոնուն, Սինոպը և Բարթինը։ Տեղացիների պնդմամբ՝ հաստատված զոհերից բացի մեծ թիվ են կազմում նաև անհետ կորածները։

«Իմ մորաքույրն ու նրա ամուսինը, նրանց զույգ թոռները անհետ կորել են։ Այն շենքը, որտեղ բնակվում եմ, դրա մենեջերի կինն ու երկու երեխաները ևս անհետ կորել են», — Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կաստամոնու նահանգի Բոզքուրտ ավանի բնակիչ Իլյաս Կալաբալիքը։

Տեղացիների խոսքով՝ իշխանություններին մինչ օրս չի հաջողվել ջրհեղեղներից տուժած շրջաններում վերականգնել բնականոն էլեկտրամատակարարումն, ինչպես նաև բջջային կապի աշխատանքը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button