Աշրաֆ Գանի․ «Թալիբանի» հարձակման ֆոնին խորհրդակցություններ են մեկնարկել օտարերկրյա և տեղացի առաջնորդների հետ»

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, այսօր «Թալիբանի» զինյալների չդադարող հարձակման ֆոնին հեռարձակված ուղերձում հայտարարել է, որ շտապ խորհրդակցությունների շարք է սկսել օտարերկրյա առաջնորդների և երկրի ներսում հեղինակություն վայելող քաղաքական և ռազմական գործիչների հետ։

Գանիի ուղերձը հեռարձակվել է այն բանից հետո, երբ թալիբները գրավել են մայրաքաղաք Քաբուլից ընդամենը 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փուլ-է-Ալամ քաղաքը։ Աֆղանստանի նախագահը որևէ կերպ չի անդրադարձել իր անհապաղ հրաժարականի վերաբերյալ «Թալիբան» շարժման պահանջին՝ նշելով միայն, որ իր կառավարության առաջնահերթությունն այս պահին պարտություն կրող բանակի և ուժային մյուս կառույցների վերակազմավորումն է։

«Ես բարձր եմ գնահատում անվտանգության և պաշտպանական ուժերի մարտիկների ոգին, որոնք անում են ամեն ինչ իրենց երկիրն ու հայրենակիցներին պաշտպանելու համար։ Դրա հետ մեկտեղ մեր առաջնահերութությունն այժմ անվտանգության ուժերի և բանակի վերաինտեգրումն է [պետական համակարգին]։ Այս ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում», – հայտարարում էր Գանին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button