Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 430-ով, բուժվածներինը՝ 214-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 430-ով՝ հասնելով 234 հազար 227-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 214 -ով և հասել 222 հազար 397-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 77 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 428 հազար 670-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 685-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1132 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 13 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button