Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Loading...

Շաբաթ օրը Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 304-ի՝ տեղեկացնում են արևմտյան աղբյուրները։

7,2 բալլ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Հայիթիի հարավում գտնվող Լե-Կե քաղաքի մերձակայքում։

Հայիթիի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած անձանց ընդհանուր թիվը գերազանցում է 1800-ը։

Վերջին խոշոր երկրաշարժը Հայիթիում տեղի էր ունեցել 2010 թվականի հունվարին։ Դրա հետևանքով, ըստ տարբեր գնահատականների,100-ից 160 հազար մարդ էր զոհվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button