Ռուսաստանը չի պատրաստվում տարհանել Քաբուլում աշխատող իր դիվանագետներին

Loading...

«Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան տարհանում չի նախատեսվում, դիվանագետները շարունակում են աշխատանքը», — «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի գծով հատուկ բանագնաց, Ռուսաստանի ԱԳՆ երկրորդ Ասիական դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Ես ուղիղ կապ են պահպանում դեսպանի հետ, Աֆղանստանում գտնվող մեր դիվանագետները շարունակում են հանգիստ կատարել իրենց պարտականությունները», — հայտարարել է Քաբուլովը։

Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր նաև հիշեցրել են, որ «Թալիբան» շարժումը երաշխավորել է Քաբուլում գտնվող բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։

Հիշեցնենք՝ այսօր հաղորդվեց, որ «Թալիբան»-ի զինյալներն առավոտյան մի շարք ուղղություններից միաժամանակ մուտք են գործել Աֆղանստանի մայրաքաղաք։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button