Տասնյակ զոհեր Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել են անցած գիշեր Լիբանանի հյուսիում գտնվող Ալթալիլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի անօրինական պահեստարանում, որի ընդհանուր տարողությունը 60 հազար լիտր է կազմել։

Reuters-ի տեղեկություններով՝ վառելիքը Լիբանանի տարածք էր ներկրվել մաքսանենգ ճանապարհով։ Պայթյունից մի քանի ժամ առաջ Լիբանանի բանակն առգրավել էր մաքսանենգ ճանապարհով երկրի տարածքում հայտնված վառելիքը՝ սկսելով այն բաժանել տեղի բնակիչներին։ Պայթյունի պահին վառելիքի պահեստարանի շուրջ ավելի քան 200 մարդ է հավաքված եղել։ Լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի հերթում կանգնած մարդկանցից մեկի կողմից կրակայրիչ օգտագործելու հետևանքով։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button