Գիշերը ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Սյունիքի Արավուս գյուղի ուղղությամբ, ահազանգում է օմբուդսմենը

Կիրակի վաղ առավոտյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր, որ գիշերը ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Այս տեղեկությունները օմբուդսմենին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ Զինված ուժերի դիրքերի վրա:

«Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու: Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ», – Ֆեյսբուքում գրում է օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Ըստ Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, Հայաստանի 1-ին բանակային կորպուսի և Ռուսաստանի սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:

«Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը», – շեշտում է Թաթոյանը:

Այս փաստերը, օմբուդսմենի համոզմամբ, ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաև մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:

«Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում», – վերստին շեշտում է Արման Թաթոյանը:



az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button