Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում, հայտարարել է արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ այսօր ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները», – Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Գրիգորյանը:
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում», – նաև ասել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալը: