Հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Loading...

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ այսօր՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:

Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Թաթոսյանը մահացել է:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Երասխի հատվածում, 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը

Նշենք, որ ադրբեջանական կողմը հերքում է իր մեղսակցությունը հայ զինծառայողի մահվանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button