ՀԱՊԿ-ը խոստանում է աջակցել Տաջիկստանին, եթե Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը սրվի

ՀԱՊԿ-ը խոստանում է աջակցել Տաջիկստանին, եթե Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը սրվի, հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։

«Եթե սպառնալիք ստեղծվի Տաջիկստանի համար, կձեռնարկվեն կանոնադրությամբ նախատեսված բոլոր քայլերը», — ասել է Ստանիսլավ Զասը՝ Տաջիկստանի իշխանությունների հետ հեռախոսազրույցից հետո։

ՀԱՊԿ-ի ղեկավարը միաժամանակ պնդել է, թե Աֆղանստանում իշխանափոխությունը մտահոգություններ է հարուցում կազմակերպության անդամ երկրների շրջանում։ «Անկասկած, այս հարցը կարևորագույններից մեկն է լինելու ՀԱՊԿ խորհրդի՝ առաջիկա սեպտեմբերին նախատեսված նիստում, որը կկայանա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում», — ասել է Զասը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button