ՄԱԿ-ը 8 միլիոն դոլար է հատկացրել՝ երկրաշարժից տուժած Հայիթիին օգնելու համար

Loading...

ՄԱԿ-ը 8 միլիոն դոլար է հատկացրել`օգնելու Հայիթիին, որտեղ անցած շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից ավելի քան 1200 մարդ է զոհվել, հազարավորները`վիրավորվել:

Տեղից ստացվող հաղորդումների համաձայն, երկրում ջրի ու սննդի, ինչպես նաև դեղամիջոցների ու բժիշկների զգալի պակաս կա:

Երկիրը, որ համարվում է Արևմտյան կիսագնդի ամենաղքատ պետությունը, դեռ լիովին չէր վերականգնվել 11 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից, որի զոհ էին դարձել ավելի քան 200 հազար մարդ, տնտեսությունն ու ենթակառուցվածքները` էապես տուժել:

Նոր աղետը համընկել է խորը քաղաքական ճգնաժամի հետ, որ սկսվել էր անցած ամիս` Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button