Մինչ օրս 3831 մարմնի ու մասունքի դատաբժշկական փորձաքննություններ են իրականացվել

Loading...

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մինչ օրս 3831 մարմնի ու մասունքի դատաբժշկական փորձաքննություններ են իրականացվել։

«Ազատության» հարցմանն ի պատասխան գերատեսչությունից հայտնում են, որ 3831 դատաբժշկական փորձաքննությունից 2863 մարմնի ու մասունքի փորձանմուշ է նույնականացվել։ Հետազոտման փուլում է գտնվում 157 փորձանմուշ։

«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել նաև Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե 44-օրյա պատերազմի հետևանքով մինչ օրս քանի անհետ կորած կա։ Կոմիտեից պատասխանել են՝ այն չի կարող տրամադրվել, պատճառաբանելով, որ «տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Մինչդեռ հունիսի 17-ին Քննչական կոմիտեն հրապարակեց անհետ կորած զինծառայողների թիվը։ Այնուհետև անհետ կորածների զինծառայողների թվի մասին տեղեկատվություն տարածեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button