Շուրջ յոթ տասնյակ երկրներ համատեղ հայտարարությամբ հորդորում են մարդկանց՝ Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ

Loading...

Շուրջ յոթ տասնյակ երկիր, այդ թվում`Եվրամիության անդամ պետությունները, համատեղ հայտարարություն են տարածել` հորդորելով Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ թե՛ երկրի բնակիչներին, թե՛ արտասահմանցիներին:

«Ճանապարհները, օդակայաններն ու սահմանները պետք է բաց մնան և ապահով: Աֆղանստանի ժողովուրդն անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունք ունի, իսկ միջազգային հանրությունը պատրաստ է այս հարցում նրանց աջակցել», — ասված է համատեղ փաստաթղթում, որը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Թալիբան» շարժման զինյալները երեկ առանց մարտերի մտան մայրաքաղաք Քաբուլ, գրավեցին նախագահական նստավայրն`իրենց վերահսկողության տակ առնելով ողջ Աֆղանստանը:

Երկրի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, իր խոսքով, արյունահեղությունից խուսափելու համար: Նրա գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: «Թալիբներ»-ը հայտարարում են, թե բանակցություններ են վարում նոր`ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար:

Մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է հայտարարված:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button