«Ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, մեր մասնակցությունից դժգոհ չենք»․ վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին

Loading...

«Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք», — այսօր հյուրընկալելով Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնել՝ Հայաստանը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով:

«Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում», — ասել է վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար, պետք է շատ արագ ամփոփել արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվել հաջորդ օլիմպիադային:

«Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար», — ասել է վարչապետը՝ շարունակելով․ — «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար»:

Տե՛ս նաև այստեղ

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button