Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծելու համար հանձնարարվել է ավելացնել ջրի բաքերի քանակը

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` նշվել է, որ իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ Արցախն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, և ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու անընդունելի:

Արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են ջրի բաքեր, ինչպես նաև ջրատարներով և հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։

Որպես ժամանակավոր լուծում Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները, հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաև Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button