Վաշինգտոնն այսօր իր դիվանագետներին Քաբուլի օդանավակայանից կտեղափոխի ԱՄՆ

ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են Քաբուլի օդանավակայան, իսկ ամերիկյան զինվորականներն ապահովել են օդանավակայանի տարածքի անվտանգությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Այսօր՝ օգոստոսի 16 -ին, Վաշինգտոնը պատրաստվում է իր դիվանագետների և այլ քաղաքացիների, աֆղան քաղաքացիական անձանց, ովքեր օգնել են ամերիկացիներին պատերազմի ժամանակ, տեղեփախել ԱՄՆ:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը օգոստոսի 15 -ին հաստատեց, որ «դեսպանատան բոլոր աշխատակիցների անվտանգ տարհանումը» ավարտված է:

Պետքարտուղարությունն ու Պենտագոնն ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էին, որ քաղաքացիական և ռազմական թռիչքները կմեկնարկեն օգոստոսի 16 -ին և կշարունակվեն առաջիկա օրերին:

Աֆղանստանում իշխանությունը փոխանցվում է թալիբների առաջնորդ Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարին։ Անցումային կառավարությունը կգլխավորի ներքին գործերի նախկին նախարար, պաշտոնաթող գեներալ Ալի Ահմադ Ջալալին:

Երեկ հաղորդվեց, որ «Թալիբան»-ի զինյալներն մի շարք ուղղություններից միաժամանակ մուտք են գործել Աֆղանստանի մայրաքաղաք։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button