Փաշինյանն ու Ուրուգվայի արտգործնախարարը քննարկել են առևտրատնտեսական գործակցության հարցեր

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Կառավարության հաղորդմամբ` Փաշինյանը ողջունել է Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշման մասին: «Մենք ինքներս էլ քննարկում ենք Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը, և ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք», — ասել է նա:

Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն կարծիք է հայտնել, որ ապագայում երկու երկրներն ունենալու են շատ հաջող առևտրատնտեսական հարաբերություններ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button