Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ադրբեջանական կողմի, Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև համատեղ խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում։
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ 120 ադրբեջանցի զինծառայողներ շարունակում են մնալ Քաբուլում՝ թուրքական խաղաղապահ ստորաբաժանման կազմում՝ ապահովելով Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունը։