ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու իրավիճակն Աֆղանստանում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: 38 միլիոն բնակչություն ունեցող երկիրը երեկվանից անցել է «Թալիբան» շարժման վերահսկողությանը՝ ստիպելով հազարավոր աֆղանցիների երկրից հեռանալ։

Տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է, մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է հայտարարված: «Թալիբներ»-ը հայտարարում են, թե բանակցություններ են վարում նոր` ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գյուտերեշը, բացելով Անվտանգության խորհրդի նիստը, հորդորել է զինյալներին ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել՝ մարդկային կյանքերը փրկելու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button