Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ

Նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ է արձանագրվել, և աճի դինամիկա կա, այսօր խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մտարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. այդ մասին է խոսում դեպքայնության աճը, նաև օրական թեստավորումների թվի աճը: Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի:

Կառավարությունից փոխանցում են, որ անդրադառնալով պատվաստումային գործընթացին` նախարարը զեկուցել է, որ աճի դինամիկա է նկատվում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 220 000-ից ավելի է, ընդ որում՝ դրանից շուրջ 100000-ն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում:

Նրա խոսքով` նախատեսվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Վարչապետի դիտարկմամբ՝ վիճակագրության վերլուծությունը վկայում է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում լարվում է, և պետք է խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button