Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Կառավարության հաղորդմամբ` Փաշինյանը ողջունել է Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշման մասին: «Մենք ինքներս էլ քննարկում ենք Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը, և ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք», – ասել է նա:
Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն կարծիք է հայտնել, որ ապագայում երկու երկրներն ունենալու են շատ հաջող առևտրատնտեսական հարաբերություններ: