Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Նախիջևան

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն այցելել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հանդիպել տեղի իշխանությունների հետ, քննարկել Վաշինգտոնի հետ համագործակցության ծրագրերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Այցը տեղի է ունեցել Նախիջևանի և Հայաստանի սահմանին սրված իրավիճակի ֆոնին:

Երեկ, հիշեցնենք, սահմանի Երասխի հատվածում կրակոցներից մահացու վիրավորում է ստացել 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:

Պաշտոնական Բաքուն էլ նախօրեին կրկին պնդել է, թե հայկական կողմը Վեդիում տեղակայված դիրքերից կրակ է բացել Սադարակի շրջանի բնակավայրերի ուղղությամբ: «Զոհեր ու վիրավորներ չկան», — հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button